Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
15.07.2016 | 01:50

...թե Սերժ Սարգսյանին հավատարիմ որոշակի շրջանակներում մասնակի դժգոհություն կա առ այն, որ, լինելով լուրջ ստրատեգ, այնուհանդերձ, շախմատային խաղին ավելի է տեղ տվել, ասել է` խաղացել է մեկ թագավորով, ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում չի պատրաստել լուրջ իրավահաջորդներ, ինչն էլ այսօր իրեն խիստ զգալ է տալիս առավելաբար Արցախում, ուր լուրջ առաջնորդ է Բակո Սահակյանը, և նրան փոխարինող, գոնե այս պահին, տեսանելի չէ:

Ադրբեջանի համեմատ «ժողովրդավարության կղզյակ» Ղարաբաղն այսօր կանգնած է լուրջ դիլեմայի առաջ` ինչպես «օգնել» Բակո Սահակյանին Արցախի համար անչափ ծանր այս փուլում չվնասելու ձեռք բերած ժողովրդավարի իմիջը: Հիշենք, որ առաջիկա գարնանը լրանում է վերջինիս պաշտոնավարման ժամկետը, Արցախն էլ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների:

Դիտվել է՝ 9027

Մեկնաբանություններ